Ստամբուլում ահաբեկչության մեջ կասկածվող 30 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործունեության մեջ ներգրավվածության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել, հաղորդում է ТАСС-ը: Հատուկ գործողություն է իրականացվել Ստամբուլի 16 թաղամասերում:
Գործողություններն իրականացվել են միաժամանակ, գիշերը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և ուղղաթիռների աջակցությամբ:
Ձերբակալվածների թվում կան նաև հասարակական կազմակերպություններից մեկի փաստաբանները:
Ստամբուլից բացի, նմանատիպ գործողություններ են իրականացվել երկրի ևս ութ շրջաններում:
Ոստիկանության գործողությունները, ինչպես հաղորդվում է, կապված են Անկարայում վերջերս տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետ: Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 13-ին մայրաքաղաքի կենտրոնում՝ ավտոբուսի կանգառի մոտ: Մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը: Մահացել է 37 մարդ, ավելի քան 120 մարդ վնասվածքներ են ստացել:










