Ռուսական ինքնաթիռների հերթական խումբը դուրս է եկել Սիրիայից

10:14 • 16.03.16

Ռուսական օդուժի ինքնաթիռների հերթական խումբը դուրս է եկել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայից դեպի ՌԴ, հայտնում է Корреспондент-ը` հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

 

«Ռուսական ինքնաթիռների հերթական խումբը դուրս է եկել «Հմեյմիմ» ավիաբազայից՝ ուղղություն վերցնելով դեպի Ռուսաստանի տարածքում մշտական տեղակայման վայրեր»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մարտի 15-ից դուրս բերել հիմնական ուժերը Սիրիայից: Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը լքել է Սիրիան հենց մարտի 15-ին։

Ռուսական ինքնաթիռների հերթական խումբը դուրս է եկել Սիրիայից