Թուրքիայում բրիտանացի գիտնական է ձերբակալվել՝ ՔԱԿ-ի օգտին քարոզչության մեղադրանքով. ԶԼՄ-ներ
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է բրիտանացի գիտնական Քրիս Ստեֆենսոնին՝ նրան մեղադրելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության համար։
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, ձերբակալության հիմք է դարձել այն, որ Քրիստին, ով դասախոսություններ է կարդում Ստամբուլի Բիլգի համալսարանում, նկատել են մարտի 21-ին՝ Նովրուզի մասնակցելու հրավերներ տարածելիս։
Բացի այդ, գիտնականը մեղադրվում է նաև այն բանի համար, որ այցելել է Ստամբուլի ոստիկանական կոմիսարիատ և բողոք է հայտնել թուրք գործընկերների նկատմամբ բռնաճնշումների համար, ովքեր այս տարվա հունվարին հանդես էին եկել «Հանուն խաղաղության գիտնականների նախաձեռնությամբ»։
Դրանից հետո Ստեֆենսոնը դատախազի հրահանգով տեղափոխվել է ժամանակավոր մեկուսարան՝ «ահաբեկչական խմբավորման քարոզչության» մեղադրանքով:










