Հս. Կորեան ամերիկացի ուսանողին դատապարտել է 15 տարվա ազատազրկման. ուսանողը չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի բարձրագույն դատարանն ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիերին դատապարտել է 15 տարվա ազատազրկման` աշխատանքային ճամբարում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Վիրջինիայի համալսարանի 21-ամյա ուսանողը մեղադրվում է «լրտեսության» համար: Երիտասարդի մեղքն այն է, որ նա գողացել է քաղաքական կարգախոս պարունակող ցուցապաստառը ու ցանկացել այն իր հետ ԱՄՆ տանել:
Ուորմբիերը ներողություն է խնդրել իր արարքի համար` պարզաբանելով, որ ցուցապաստառը ցանկացել է նվիրել իր ընկերոջ մորը: Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացին հրապարակայնորեն ներողություն է խնդրել` չկարողանալով զսպել արցունքները:
Համապատասխան տեսանյութի հրապարակումից հետո ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային մեղադրել է իր քաղաքացուն քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Եվ քանի որ Միացյալ Նահանգները Փհենյանի հետ որևէ դիվանագիտական հարաբերություն չունի, Ուորմբիերին օգնելու հարցը ստանձնել է Փհենյանում Շվեդիայի դեսպանատունը։










