Գիշերն ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» կլինիկա ու առևանգել կենդանիների

12:37 • 16.03.16

 


 

Մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք.  տեղեկացնում  են  «Յունիգրաֆ իքս» կլինիկայից։


Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։


«Յունիգրաֆ իքսը» դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ ժամանելով դեպքի վայր։


«Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։ 



 

Գիշերն ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» կլինիկա ու առևանգել կենդանիների