Ստեփանավանից 10 կմ արևելք 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Ագարակում, Վանաձորում ու Տաշիրում

08:58 • 17.03.16

Մարտի 17-ին՝ ժամը  01:13-ին ՍՊԾ -ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01:02-ին (Գրինվիչի ժամանակով` 21:02) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:


Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:


Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում 3-4 բալ, Ագարակ քաղաքում 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ:

Ստեփանավանից 10 կմ արևելք 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Ագարակում, Վանաձորում ու Տաշիրում