Միշել Օբաման չի պատրաստվում առաջադրվել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարում

02:46 • 17.03.16

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մտադիր չէ գնալ ամուսնու հետքերով և առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Газеты.Ru-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին Միշել Օբաման հայտարարել է South By Southwest փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը:

 

«Ես կշարունակեմ աշխատել երիտասարդների հետ, բայց ոչ  որպես նախագահ: Պետք չէ լինել ԱՄՆ-ի նախագահ կարևոր գործեր անելու համար: Երբեմն ավելի շատ բան կարելի է անել Սպիտակ տան սահմաններից դուրս` առանց սահմանափակումների և տեսախցիկների», - ասել  է ԱՄՆ-ի առաջին տիկինը:


Նրա խոսքով` ինքը չի պատրաստվում կանգ առնել մոտ ապագայում և ներկա պահին զբաղվում է Let Girls Learn և ‪#‎62MillionGirls‬ նախագծերով, որոնք ուղղված են երրորդ աշխարհի երկրներում և անբարենպաստ պայմաններում բնակվող աղջիկներին կրթությամբ ապահովելուն:

 

Միշել Օբաման չի պատրաստվում առաջադրվել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարում