Ավտովթար Դավիթաշենում, կա մեկ հոսպիտալացված. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած «Վազ 2109» մակնիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ «09»-ի վարորդ Ս. Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Հակոբյանը հեռուստասերիալների ճանաչված դերասան է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










