Canon-ը որոշել է գնել Toshiba Medical-ը 5,9 մլրդ դոլարով

12:43 • 17.03.16

Canon Inc-ը որոշել է գնել Toshiba Corp-ի բժշկական բիզնեսը 665,5 միլիարդ իենով (5,9 միլիարդ դոլար): Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել են ընկերությունից, հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը։

 

Ֆոտոապարատների և գրասենյակային տեխնիկայի ճապոնական արտադրողն անցած շաբաթ էքսկլյուզիվ իրավունք է ստացել Toshiba Medical-ի գնման շուրջ բանակցություններ վարելու համար:

 

Toshiba-ն, որը ստորաբաժանումը հանել է վաճառքի, որպեսզի ապահովի վերակազմավորման ֆինանսավորումը ֆինանսական հաշվետվության հետ կապված խոշոր սկանդալից հետո, հայտնել է, որ իր շահույթը գործարքից ընթացիկ ֆինանսական տարում կկազմի մոտ 590 միլիարդ իեն։

 

Canon-ը, որն արտադրում է ռենտգենի ապարատները և տեսողության ստուգման համար սարքեր, մի քանի տարի փորձում էր դուրս գալ բարձր շահութաբերություն ունեցող բժշկական սարքավորումների շուկա՝ սմարթֆոնների դարաշրջանից հետո ֆոտոապարատների պահանջարկի նվազման պատճառով։

Canon-ը որոշել է գնել Toshiba Medical-ը 5,9 մլրդ դոլարով