Արտաշատում ձերբակալվել է 3 անձ՝ փողոցներում կայանված մեքենաներից գողություն անելու կասկածանքով

10:42 • 17.03.16

 

Մարտի 15-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին, ինչպես նաև Գևորգ Պ.-ի և Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» և «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաները:
 

Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել է 12 էլեկտրական մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, 2 հատ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների ապակիներ:
 

Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել են, որ նշվածը գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն և Գագիկ Հ.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ, մարտի 13-ի ժամը 20.00-ից մինչև մարտի 15-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 2 տասնակի հասնող ավտոմեքենաներից կատարել են գողություններ: 

 

Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն և Գագիկ Հ.-ն ձերբակալվել են: Քննությունը շարունակվում է:

 

Արտաշատում ձերբակալվել է 3 անձ՝ փողոցներում կայանված մեքենաներից գողություն անելու կասկածանքով