Հունաստանում տղամարդը մասնավոր ավիացիայով փորձել է անօրինական ներգաղթյալներին Իտալիա տեղափոխել
Հունաստանի Մեսոլոնգիոն քաղաքի աերոակումբի նախագահը մասնավոր ավիացիայով ապօրինի ներգաղթյալների տեղափոխում է կազմակերպել դեպի Իտալիա, գրում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է նրան, նրա բարեկամ օդաչուին և 4 այլ անձանց, ովքեր մասնակցել են հանցավոր գործողությանը. նրանք փորձել են մասնավոր ինքնաթիռով 7 իրաքցիների տեղափոխել, այդ թվում` 2 դեռահասների: Թռիչքի համար հանցագործները վերցրել են 30.000 եվրո:
Անվտանգության ծառայությունը փախստականների անօրինական տեղափոխման մասին պարզել է, երբ հետաքննել է այլ դեպք:
Ձերբակալվածների թվում եղել է Մեսոլոնգիոնում սրճարանի սեփականատեր, որտեղ ներգաղթյալները սպասել են ինքնաթիռին: Խմբի մեկ այլ մասնակից ներգաղթյալներին Աթենքից մեքենայով տեղափոխել է Մեսոլոնգիոն։
Ենթադրվում է, որ հանցավոր խմբավորումը գործել է 6 ամիս: Որոշ տվյալների համաձայն` աերոակումբի նախագահը նախկինում քաղաքապետ է եղել։










