Կոկո Շանելին կասկածում են նացիստների հետ կապերի համար

09:56 • 17.03.16

Ֆրանսիացի հայտնի դիզայներ Գաբրիել (Կոկո) Շանելը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է նացիստների գործակալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով ֆրանսիական հատուկ ծառայությունների արխիվներին, որոնք հրապարակվել են մարտի 16-ին:

 

Կոկո Շանելի անունը հիշատակվում է հազարավոր այլ գործակալների թվում, որոնց տվյալները պահվել են Վենսեն պալատում` Փարիզից դեպի արևելք: Փաստաթղթում, մասնավորապես, կա գրառում այն մասին, որ 1942-1943-ին նա եղել է «բարոն Հանս Գյունտեր ֆոն Դինկլագեի գործակալը և սիրուհին», ով 1953-ին աշխատել է Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանությունում։

 

«Նա աշխատել է քարոզիչ, և մենք նրան կասկածում ենք գերմանացի գործակալ լինելու մեջ»,- ասվում է փաստաթղթում:


Արխիվի պահման համար պատասխանատու Ֆրեդերիկ Կուգիների խոսքով՝ գրառումը վկայում է այն մասին, որ Շանելը համարվել է աբվերի` Գերմանիայի ռազմական հակալրտեսային և լրտեսային մարմնի գործակալ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ գերմանացիները կարող էին դիզայներին համարել տեղեկության պոտենցիալ աղբյուր, իսկ ինքն անձամբ այդ մասին կարող էր և չիմանալ:
 

Կոկո Շանելին կասկածում են նացիստների հետ կապերի համար