ՔԱԿ-ի հետ կապված քրդական խմբավորումը ստանձնել է Անկարայի պայթյունի պատասխանատվությունը
«Քուրդիստանի ազատության բազեներ» քրդական խմբավորումը, որը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, ստանձնել է մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է այդ կազմակերպության կայքում, հաղորդում է ТАСС-ը:
Այդ նույն խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել Անկարայում փետրվարի 17-ին, որի զոհ է դարձել 28 մարդ, ավելի քան 80 հոգի վիրավորվել է:
Կիրակի երեկոյան Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկից ոչ հեռու, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան գտնվել է երկու ավտոբուսների մեջտեղում։ Զոհվել է 37, վիրավորվել՝ ավելի քան 125 մարդ։










