Վերջին 2 օրերի ընթացքում շուրջ 2.500 ներգաղթյալ է փրկվել Իտալիայի ափերի մոտ
Շուրջ 2.500 ներգաղթյալ է փրկվել Սիցիլիայի և Թունիսի միջև ծոցում վերջին 2 օրվա ընթացքում, հայտնաբերվել է 3 դի, հայտնում է Reuters գործակալությունը։
Իտալիայի առափնյա պահպանության տվյալներով` երկրի ՌԾՈւ-ի նավերը և եվրոպական գործակալության նորվեգական նավը 12 գործողությունների ընթացքում փրկել են 1467 մարդու: Եվս 951 մարդ փրկվել է նախօրեին:
ՄԱԿ-ի միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով` տարվա սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 129.455 ներգաղթյալ, ընդ որում` 418 մարդ մահացել է կամ անհետ կորել:










