Հնդկաստանի վարչապետը որպես «մոդել» է ծառայել Մադամ Տյուսոյի թանգարանի մասնագետների համար (լուսանկարներ)

14:26 • 17.03.16

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին որպես «մոդել» է ծառայել հանրահայտ Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանի մասնագետների համար:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, քաղաքական գործչի մոմե կրկնօրինակը ներկայացվելու է ապրիլին: Այն կցուցադրվի Լոնդոնում, Սինգապուրում, Բանգկոկում ու Հոնկոնգում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետի մարմնի չափերը վերցնելու համար թանգարանի մասնագետները եկել են նրա առանձնատուն:

 

Մոդին պատմել է, որ իր կյանքի ընթացքում 3-4 անգամ այցելել է Մադամ Տյուսոյի թանգարան ու լուսանկարվել է հայտնի անձանց արձանների կողքին:
 

Հնդկաստանի վարչապետը որպես «մոդել» է ծառայել Մադամ Տյուսոյի թանգարանի մասնագետների համար (լուսանկարներ)