Օդեսայում ավելի քան 30.000 ստորագրություն են հավաքել Սաակաշվիլիին հեռացնելու համար

09:35 • 17.03.16

Ուկրաինայի Օդեսա նահանգում ստորագրահավաք է սկսվել նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին հեռացնելու համար, ակցիայի նախաձեռնության հեղինակը «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Գոլուբովն է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին «իր աշխատանքի մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արել և ոչ մի բան չի արել մարդկանց կյանքն ինչ-որ չափով լավացնելու համար»:

 

«Նա չի կառուցել Օդեսա-Ռենի մայրուղու ոչ մի մետր, նա ձախողել է մաքսայինի պլանը, նրա խորհրդականների շրջանում կոռուպցիա կա, նրանք գումար են կորզում գործարարներից: Դրամաշորթություն, կաշառքներ և կոռուպցիա` այն ամենը, ինչով հայտնի է Սաակաշվիլին»,- ասել է Գոլուբովը:


Նա նշել է, որ մարտի 3-ից ի վեր արդեն ավելի քան 30.000 ստորագրություն է հավաքվել:
 

Օդեսայում ավելի քան 30.000 ստորագրություն են հավաքել Սաակաշվիլիին հեռացնելու համար