SeaWorld-ը հայտարարել է, որ կետադելֆինների ներկայիս սերունդը վերջինը կլինի իր կենտրոններում

18:44 • 17.03.16

SeaWorld ժամանցային ընկերությունում գտնվող կետադելֆինների ներկայիս սերունդը՝ կաթնասունների վերջին սերունդը, կլինի ընկերության թեմատիկ զբոսայգիներում: Այդ մասին ընկերությունը հայտարարել է իր կայքում տեղադրված հաղորդագրությունում, հայտնում է CNN-ը:

«SeaWorld-ը լսել է արձագանքները, և մենք փոխվում ենք: Հասարակությունը փոխվում է, և մենք փոխվում ենք հասարակության հետ»,- ասել է ընկերությունը: «SeaWorld-ը նոր ճանապարհներ է փնտրում մեր նպատակին հասնելու համար, որն է ոգեշնչել մեր հյուրերին քայլեր ձեռնարկել վայրի կենդանիներին և վայրի վայրերը պաշտպանելու համար»:

Ընկերությունը խիստ քննադատության է ենթարկվել կետադելֆիններին պահելու առնչությամբ 2013 թվականի CNN-ի վավերագրական ֆիլմից հետո: Այդ ֆիլմում ներկայացված էր ընկերության կետերից մեկը, որը ներգրավված է եղել երեք մարդու մահվան մեջ:


Ընկերությունը հայտնել է, որ իրենք կշարունակեն խնամել իրենց կետադելֆիններին ամենաբարձր որակով և հավելել է, որ կներկայացնի «կետադելֆինների հետ բնական հանդիպումներ» հին թատերական շոուների փոխարեն:

 

 

SeaWorld-ը հայտարարել է, որ կետադելֆինների ներկայիս սերունդը վերջինը կլինի իր կենտրոններում