Իսպանիայում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել ընդդեմ փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագրի
Եվրամիության և Թուրքիայի գագաթաժողովին ընդառաջ հազարավոր իսպանացիներ բողոքի ցույցի են մասնակցել. գագաթաժողովի ժամանակ «միավորված Եվրոպայի» երկրների առաջնորդները պետք է Անկարայի հետ քննարկեն փախստականների հարցի վերաբերյալ համաձայնագիրը, գրում է РИА Новости-ն:
Իսպանիան արդեն հայտարարել է, որ չի աջակցի այդ փաստաթղթին իր ներկայիս տեսքով։
Բողոքի ակցիաներ են անցկացվել Բարսելոնայում, Սարագոսայում, Վալենսիայում, Սանտյագո դե Կոմպոստելեում և ևս մոտ 50 քաղաքներում:
Մադրիդի կենտրոնական հրապարակում հավաքվել է մոտ 5.000 մարդ: «Ամո՛թ ԵՄ-ին», «Ո՛չ պատերազմներ, ո՛չ սահմաններ», «Դադարեցրե՛ք պատերազմները»` իսպաներենով ու անգլերենով գրված է եղել բազմաթիվ պաստառների վրա։
Պաստառներից մեկի վրա եղել են փախստականների լուսանկարներ և գրառում` «Նրանք չե՞ն անցնի»:
«Ոչ մի մարդ չի կարող լինել օրենքից դուրս»,- բացականչել են հավաքվածները։










