Սիրիայում մի շարք բնակավայրեր միացել են հրադադարի համաձայնագրին

11:28 • 17.03.16

Սիրիայի Համա նահանգի 9 բնակավայրեր համաձայնագիր են ստորագրել հրադադարի և ազգային հաշտեցման նախագծին միանալու մասին, տեղեկացնում է ТАСС-ը։


Այդ մասին հայտարարել է Համայում հաշտեցման խմբի ղեկավար, փոխգնդապետ Գերման Ռուդենկոն։

 

«Այսօր արարողությանը մասնակցել են ավագանու անդամները, տոհմական համայնքների ղեկավարները։ Նրանք համաձայնագիր են ստորագրել մոտ 10 հազար բնակչություն ունեցող 9 բնակավայրերի՝ հրադադարի համաձայնագրին միանալու մասին»,-ասել է նա։

 

Նա նշել է, որ ավագանու անդամները համաձայնել են իրենց բնակավայրերը վերադարձնել պետական իշխանությանն ու պարտավորվել են խաղաղ բանակցություններում ցանկացած աջակցություն տրամադրել Սիրիայի կառավարությանը, ինչպես նաև իրենց հայրենակիցներին կոչ անել հանձնել զենքերը։

 

Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցներն իշխանություններից սոցիալական երաշխիքներ են պահանջում, քանի որ շատերը ոչ մի եկամուտ և բժշկական ապահովագրություն չունեն։


Ավելի վաղ Սիրիայում հրադադարին միացել էին Համա նահանգի 38 բնակավայրեր, ևս 10 դիմում ստացվել էր նախորդ շաբաթ։

Սիրիայում մի շարք բնակավայրեր միացել են հրադադարի համաձայնագրին