Քրդերը մտադիր են ինքնավարություն հռչակել Սիրիայի կազմում. Reuters

11:37 • 17.03.16

Քրդերը մտադիր են մարտի 17-ին ինքնավարություն հռչակել Սիրիայի հյուսիսում իրենց հսկողության տակ գտնվող տարածքներում, ինչը կարող է բարդացնել Ժնևում խաղաղ բանակցությունները, հաղորդում է Reuters-ը։

 

Ժնևում բանակցություններից դուրս մնալուց հետո քրդերը պատրաստվում են միավորել իրենց հսկողության տակ գտնվող երեք սիրիական շրջանները դաշնային միության: Նշվում է, որ այդ շրջանները մինչ այդ դե-ֆակտո ինքնավար էին, բայց այս պահին դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կունենան պաշտոնապես ինքնավարություն հայտարարելու քրդերի մտադրությունները։ Մասնավորապես, Թուրքիան մտահոգված է, որ Սիրիայի քրդերի որոշումը կուժեղացնի Թուրքիայի քրդերի անջատողական տրամադրությունը:

 

«Սիրիայի ազգային միասնությունը և տարածքային ամբողջականությունը հիմնարար են մեզ համար: Դրանից այն կողմ միակողմանի որոշումները չեն կարող ունենալ իրավական ուժ»,- հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

 

Իր հերթին, ԱՄՆ-ն հայտարարել է, որ հանդես է գալիս սիրիացի քրդերի ինքնավարության ստեղծման դեմ, եթե դա կոլեկտիվ չհամաձայնեցվի սիրիացիների կողմից:

 

YPG սիրիացի քրդերի ռազմականացված ջոկատներն «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն են, բայց նաև տարաձայնության առարկա են Վաշինգտոնի և Անկարայի միջև:

 

Քրդերը մտադիր են ինքնավարություն հռչակել Սիրիայի կազմում. Reuters