Միշել Օբաման SXSW փառատոնի ընթացքում հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ելույթ է ունեցել այս օրերին Տեխասում անցկացվող South by Southwest փառատոնի ընթացքում, գրում է buro247.ru-ն:
Ի տարբերություն ԱՄՆ-ի նախագահի, ով իր ուղերձը հղել է երիտասարդ գործարարներին, Միշել Օբաման ելույթ է ունեցել ի պաշտպանություն կանանց կրթության անհրաժեշտության, որը, ըստ նրա, շատ երկրներում շարունակում է աղջիկների համար անհասանելի մնալ:
Առաջին տիկնոջ ելույթը շարունակել է միջոցառումների շարքը նրա Let Girls Learn Initiative նախագծի շրջանակում, որն արշավ է` ուղղված ամբողջ աշխարհում 62 մլն աղջիկների կրթությանը:
Միշել Օբաման ընդգծել է, որ խնդիրը ոչ միայն միջոցների և հնարավորությունների բացակայության մեջ է, այլ առաջին հերթին կանանց հանդեպ կարծրատիպերի։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել փոխել իրավիճակը` ապահովելով աղջիկների համար կրթության հասանելիություն և մասնագիտական ինքնադրսևորում:
Իր ելույթի կապակցությամբ Օբաման ներկայացրել է նաև բարեգործական This Is For My Girls երգը, որը կատարել են Միսի Էլիոթը, Քելի Ռոուլենդը, Քելի Քլարքսոնը և ամերիկացի այլ կատարողներ:
![]()















