ԱՄՆ-ի ափերի մոտ 1 մլն դոլարանոց լյուքս զբոսանավ է այրվել (տեսանյութ)

12:20 • 17.03.16

ԱՄՆ-ին պատկանող Վիրջինյան կղզիների Սբ Թոմաս կղզու ափերի մոտ 1 մլն դոլար արժողությամբ լյուքս դասի զբոսանավ է այրվել, ինչի մասին հայտնում է abcnews.go.com-ը։
 

Աղբյուրը մանրամասնում է, որ խոշոր հրդեհի հետևանքով որևէ մեկը չի տուժել։ Անվտանգության նկատառումներից ելնելով` զբոսանավի անունը, դրա սեփականատիրոջ ինքնությունն ու միջադեպի այլ մանրամասներ չեն հրապարակվում:

 

Հայտնի է, որ հրդեհի բռնկումից հետո համապատասխան ծառայություններն արել են հնարավորը, որպեսզի միջադեպը նվազագույն չափով բացասական ազդեցություն ունենա ջրի մաքրության վրա։

 
ABC Breaking News | Latest News Videos

ԱՄՆ-ի ափերի մոտ 1 մլն դոլարանոց լյուքս զբոսանավ է այրվել (տեսանյութ)