148 ուղևորներով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիրջինիա նահանգում

09:16 • 18.03.16

Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության Boeing MD-88 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դալեսի անվան միջազգային օդանավակայանում, որը տեղակայված է Վիրջինիա նահանգի մայրաքաղաքում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` ավիաընկերության ներկայացուցիչ Մորգան Դարենթին հղումով:
 

«Ինքնաթիռը, որը դուրս է եկել Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանից դեպի Ատլանտա (Ջորջիա նահանգ), ստիպված է եղել թռիչքից մի քանի րոպե անց իջնել Դալեսի անվան օդանավակայանում, քանի որ անձնակազմը ծխի հոտ է զգացել»,- նշել է նա:

 

Նրա խոսքով` վայրէջքը կատարվել է առանց միջադեպերի և տուժածների: Երբ բոլորը լքել են ինքնաթիռը, փորձագետները սկսել են ուսումնասիրել ծխի առաջացման պատճառները:

 

Ուղևորներին Ատլանտա կուղարկեն այլ չվերթներով, նշել է Դարենթը:
 

148 ուղևորներով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիրջինիա նահանգում