Անկարայում զինված միջադեպեր են տեղի ունեցել. կա 4 զոհ

15:04 • 18.03.16

Անկարայում ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել իր գործընկերուհու և անցորդների ուղղությամբ։


Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի Դիքմեն շրջանի փողոցներից մեկում։

 

Ոստիկանի արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Նա արդեն հանձնվել է ոստիկանությանը։

 

Մեկ այլ զինված միջադեպ է գրանցվել Մամաք շրջանում։ Զինված տղամարդը կրակել է եղբոր և եղբոր կնոջ վրա, ապա ինքնասպան է եղել։ Հիվանդանոց տեղափոխված եղբոր կյանքը փրկել չի հաջողվել։


Ընդհանուր առմամբ, երկու միջադեպերի հետևանքով զոհվել է 4 մարդ։

Անկարայում զինված միջադեպեր են տեղի ունեցել. կա 4 զոհ