Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հրվ. Կորեայի ուղղությամբ

09:19 • 18.03.16

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել, որը, անցնելով մոտ 800 կմ, ընկել է երկրի արևելյան ափերի մոտ:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հրթիռն ունեցել է գործողության միջին շառավիղ ու եղել է Rodong տեսակի: Արձակման լուրի տարածումից հետո ԱՄՆ-ի պետդեպը կոչ է արել Փհենյանին զերծ մնալ Կորեական թերակղզում իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին անգամ Հս. Կորեան գործողության միջին շառավղով հրթիռ էր փորձարկել 2014թ.: Անցյալ շաբաթ երկիրը փորձարկել էր գործողության կարճ շառավղով 2 հրթիռ, ինչից հետո ղեկավար Կիմ Չեն Ընը կոչ է արել ավելի շատ միջուկային փորձարկումներ իրականացնել ու կատարելագործել երկրի միջուկային զինանոցը:

 

Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հրվ. Կորեայի ուղղությամբ