ՌԴ–ից ժամանած ՀՀ քաղաքացու դին գտել են Աշտարակի ձորում. Shamshyan.com

09:42 • 18.03.16

Մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Բազմաբերդ գյուղի բնակիչ, 40–ամյա Ահարոն Մկրտչյանն է:

 

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և 4 ժամ առաջ է ժամանած եղել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից եկած են եղել «Նավոյի» ռեստորանային համալիր` նշելու նրա վերադարձը հայրենիք:
 

Ընկերները հաց ուտելիս են եղել և նրանցից մեկը նկատել է, որ Ահարոնը դուրս է եկել ռեստորանից և անդունդի եզրից, ըստ ընկերների պատմածի` անզգուշաբար վայր է ընկել մոտ 50 մետր:
 

Փաստի առթիվ ավագ քննիչ Արթուր Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


ՌԴ–ից ժամանած ՀՀ քաղաքացու դին գտել են Աշտարակի ձորում. Shamshyan.com