Գվինեայում Էբոլայով վարակվելու նոր դեպքեր են գրանցվել
Գվինեայում Էբոլա վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, հայտնել են երկրի իշխանությունները, գրում է BBC-ն։
Երկու հիվանդներն էլ նույն ընտանիքից են: Նշվում է, որ նախկինում նրանց 3 հարազատները մահացել էին, երբ նրանց մոտ համաճարակի ախտանշաններ էին հայտնաբերվել:
Կառավարությունում հայտնել են, որ նրանց գյուղը գտնվում է մեկուսացման ռեժիմի տակ, իսկ այդ շրջան են ուղարկվել պատվաստանյութեր:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ Էբոլան կարող է կրկին կրկնվել առանձին դեպքերում, քանի որ վիրուսն ունակ է պահպանվել համաճարակը հաղթահարած մարդու օրգանիզմում։










