ԱՄՆ-ում էլեկտրիկն աշխատանքային 2-րդ օրը վայր է ընկել 53-րդ հարկից

09:43 • 18.03.16

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կառուցվող Wilshire Grand-ի շինհրապարակում տեղի է ունեցել ողբերգական դեպք. էլեկտրիկը, ում ինքնությունը չի նշվում,  ընկել է շենքի 53-րդ հարկից ու մահացել:


Ինչպես նշում է The Guardian-ը, դժբախտ պատահարը տեղի է ունեցել տղամարդու` աշխատանքի անցնելու 2-րդ օրը: Ենթադրվում է, որ նա վայր է ընկել ահռելի բարձրությունից՝ անվտանգության կանոններին չհետևելու պատճառով:

 

Բժիշկների փոխանցմամբ, երբ իրենք դեպքի վայր են ժամանել, ականատես են եղել սարսափելի տեսարանի: Նշվում է, որ տղամարդն ընկել է շարժվող մեքենայի վրա, որի վարորդը շատ է վախեցել։


Աղբյուրը մանրամասնում է, որ պատրաստ լինելուց հետո Wilshire Grand-ը կլինի Լոս Անջելեսի ամենաբարձր շինությունը:


 

ԱՄՆ-ում էլեկտրիկն աշխատանքային 2-րդ օրը վայր է ընկել 53-րդ հարկից