Արցախյան զորամասերից մեկում զինծառայող է զոհվել

10:20 • 18.03.16

Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:

 

Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին։
Հաղորդվում է, որ մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
 

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների: