Թուրքիայում ոստիկանների դեմ ահաբեկչական գործողություն է իրականացվել. կա զոհ
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում ոստիկանների դեմ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, հարձակման հետևանքով սպանվել է մեկ ոստիկան։ Եվս երկուսը վիրավոր են։
Նուսայբինում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, ինչից հետո, թուրքական անվտանգության ուժերի պնդմամբ, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները հեռակառավարվող ռումբ են պայթեցրել։
Դրա հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան։ Հիվանդանոց տեղափոխված ոստիկաններից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում էլ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել իր գործընկերուհու և անցորդների ուղղությամբ։










