ՌԴ-ում երիտասարդը դպրոցի տնօրենի աշխատասենյակում սպանել է աշակերտուհուն ու ինքնասպան եղել
ՌԴ Նախոդկա քաղաքում երիտասարդը սպանել է աշակերտուհու, ապա՝ ինքնասպան եղել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Պրիմորյեի երկրամասի քննչական վարչությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Երիտասարդը մտել է քաղաքի դպրոցներից մեկն ու հարաբերություններ պարզել իր 15-ամյա ընկերուհու հետ։
«Դեպքի վայր են կանչվել ոստիկանները, սակայն անսպասելիորեն տղան մտել է տնօրենի աշխատասենյակ, որտեղ եղել է աղջիկը, դանակով հարվածել ու սպանել է աղջկան, ապա ինքնասպան է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով («սպանություն»)։ Քննիչները զննել են դեպքի վայրը, առգրավել են դանակը։ Տնօրենն ու այլ վկաներ հարցաքննվել են, նշանակվել է դատական փորձաքննություն։










