ԵՄ-ն մինչև հունիսի վերջ մտադիր է չեղարկել Թուրքիայի համար վիզային սահմանափակումները. РИА Новости

14:14 • 18.03.16

Եվրամիությունը մինչև հունիսի վերջ կչեղարկի Թուրքիայի համար վիզային սահմանափակումները։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը՝ վկայակոչելով Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովի հայտարարության նախագիծը։

 

«Վիզային ազատականացման ճանապարհային քարտեզի իրականացումը կարագացվի բոլոր անդամ երկրների կողմից՝ ամենաուշը 2016 թվականի հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների վերացման նպատակով»,- նշվում է փաստաթղթում:

 

Միևնույն ժամանակ, տեքստում նշվում է, որ Թուրքիան դրա համար «պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլերը մնացած պահանջների կատարման համար, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը մեկնարկային կետերի համապատասխանության վերաբերյալ պատշաճ գնահատականից հետո ապրիլի վերջին համապատասխան առաջարկ անի, որի հիման վրա Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը կարող են վերջնական որոշում ընդունել»։

 

ԵՄ-ն մինչև հունիսի վերջ մտադիր է չեղարկել Թուրքիայի համար վիզային սահմանափակումները. РИА Новости