Ամերիկացին 1 տարի շարունակ ուտելիք է նետել հարևանի տան վրա
ԱՄՆ Օհայո նահանգի Յուքլինդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի բնակչի, ով մեղադրվում է նախկին հարևանի տան վրա պարբերական հարձակումների համար, գրում է Huffington Post-ը։
Պարզվել է, որ 30-ամյա Ջեյսոն Կոզանը 1 տարի շարունակ 85-ամյա Ալբերտ Կլեմենսի տան վրա ձվեր, ինչպես նաև կիտրոն, լայմ և գրեյպֆրուտ է նետել: Անձամբ նա մեղադրանքները հերքում է, հարևանի հանդեպ նման վերաբերմունքի պատճառները դեռ չեն պարզվել:
Վանդալիզմի մեղադրանքով ձերբակալությունը դարձել է երկարատև հետաքննության արդյունք, ձվերի նետումը շարունակվել է 2014թ. մայիսից մինչև 2015թ. հունիս:
Կոզանի համար նշանակվել է 2.000 դոլարի չափով տուգանք:










