ԱՀԿ-ն հայտարարել է Սիերա Լեոնեում Էբոլա վարակի տարածման ավարտի մասին

02:46 • 18.03.16

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Սիերա Լեոնեում Էբոլա համաճարակի տարածման ավարտի մասին, երբ երկրում 42 օր վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:

 

BBC-ի հաղորդմամբ` ներկա պահին ԱՀԿ-ի տվյալներով` Էբոլայով վարակվելու ոչ մի դեպք չի հաստատվել Արևմտյան Աֆրիկայում:


Սիերա Լեոնեի առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին վիրուսի տարածման դեմ պայքարում ներդրած ավանդի համար:


Մասնագետները զգուշացնում են, որ վիրուսը ցանկացած պահի կարող է նորից բռնկվել:
 

ԱՀԿ-ն հայտարարել է Սիերա Լեոնեում Էբոլա վարակի տարածման ավարտի մասին