Մեքսիկայում մեկ շաբաթում գրիպից 95 մարդ է մահացել

11:00 • 19.03.16

Մեքսիկայում մեկ շաբաթում գրիպից 95 մարդ է մահացել, իսկ մահացությունների ընդհանուր թիվը 2015թ. հոկտեմբերից ի վեր հասել է 277-ի, հայտնել է լատինամերիկյան երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Корреспондент-ը:

 

Մեքսիկայում ընդհանուր գրանցվել է գրիպի տարբեր վիրուսներով վարակվելու 7.200 դեպք:

 

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մեխիկո քաղաքում, համանուն նահանգում, Խալիսկո, Տլասկալա և Պուեբլա նահանգներում:

 

Ընդ որում՝ գրիպից մահացությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Խալիսկո, Սինալոա նահանգներում, Մեխիկո նահանգում, Վերակրուսում և Ներքին Կալիֆորնիայում:

 

Մահացություններից 204-ը եղել են «խոզի գրիպի» հետևանքով:


 

Մեքսիկայում մեկ շաբաթում գրիպից 95 մարդ է մահացել