Այրվող 2 բեռնատարների հետ կապված միջադեպը խուճապ է առաջացրել Ադանայում
Այրվող երկու բեռնատարների հետ կապված միջադեպը խուճապ է առաջացրել Ադանա քաղաքում (ներկայիս Թուրքիայի տարածքում)՝ սոցիալական ցանցերում երկրում նոր ահաբեկչության և բազմաթիվ զոհերի մասին սխալ հաղորդագրությունների պատճառ դառնալով, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ կեսգիշերին մոտ կայանատեղիում գտնվող բեռնատար մեքենա է հրդեհվել: Հրդեհի պատճառը, նախնական տվյալներով, երեխաների խաղն է եղել կրակի հետ։ Կրակն անցել է հարևանությամբ կայանված բեռնատարին, որը նույնպես այրվել է: Պայթյունների ձայները վախեցրել են քաղաքացիներին, և սոցցանցերի օգտատերերը սկսել են քաղաքում ահաբեկչությունների շարքի մասին հաղորդագրություններ տարածել:
Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են արագ մարել կրակը և թույլ չեն տվել դրա տարածումը մյուս բեռնատարերի վրա։ Սկսվել է դեպքի հետաքննություն: Դեռահասները, որոնք ենթադրաբար այրել են բեռնատարը, հարցաքննվում են ոստիկանության կողմից:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել են երկրում անվտանգության լրացուցիչ միջոցների մասին՝ Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:










