Angry Birds-ի կերպարը կլիմայի հարցով ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է դարձել

12:14 • 19.03.16

Հայտնի Angry Birds խաղի և դրա մոտիվներով մուլտֆիլմի կերպարը շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է դարձել, գրում է Газета-ն։

 

Նշվում է, որ հատուկ արարողությունը կայացել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում: Angry Birds Happy Planet արշավի մեկնարկը տվել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա Կարմիր կերպարի ուսերին է գցել «ՄԱԿ-ի պատվավոր դեսպան» ժապավենը։

 

«Angry Birds-ը զվարճացրել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, և այժմ նրանք դարձել են այն մասնիկը, որն այս աշխարհն ավելի լավն է դարձնում»,- նշել է Մունը։

 

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն և լուսանկար հրապարակել #AngryBirdsHappyPlanet հաշթեգով՝ արտադրանքը կրկնակի վերամշակումից հետո օգտագործելու կամ հասարակական տրանսպորտից օգտվելու ժամանակ։

 

Ակցիայի կազմակերպիչներն են Sony ընկերությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի հիմնադրամը: Միջոցառմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսորը և դերասանները, ովքեր հնչյունավորել են կերպարներին:
 

Angry Birds-ի կերպարը կլիմայի հարցով ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է դարձել