ՌԴ Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում Boeing 737-ի կործանման 2 հիմնական վարկածները

11:57 • 19.03.16

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Կովրիժնայան, փոխանցում է lenta.ru-ն։
 

«Այժմ քննարկվում է Դոնի Ռոստովում ավիաաղետի 2 հիմնական վարկած. օդաչուի սխալը եղանակային վատ պայմանների դեպքում կամ տեխնիկական անսարքությունը»,- ասել է Կովրիժնայան։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։

 

ՌԴ Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում Boeing 737-ի կործանման 2 հիմնական վարկածները