Ստամբուլի ահաբեկչության հետաքննության շրջանակներում մեկ մարդ է ձերբակալվել

16:51 • 19.03.16

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ներգրավված մեկ կասկածյալի: Այդ մասին հայտնի է դարձել NTV հեռուստաալիքին ոստիկանությունում աղբյուրից:


Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ կենտրոնական Իսթիքլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 36-ը: 7 հոգու վիճակը գնահատվում է ծանր: Վիրավորների թվում կա 12 օտարերկրացի Գերմանիայից, Իրանից և Իսրայելից:


Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
 

Ստամբուլի ահաբեկչության հետաքննության շրջանակներում մեկ մարդ է ձերբակալվել