Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի պայթյունի հետևում կարող են կանգնած լինել քրդերը

15:54 • 19.03.16

Ստամբուլի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Այդ մասին հայտնել է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը, հայտնում է Reuters գործակալությունը:


«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ նրա աջակիցներն են իրականացրել Ստամբուլի պայթյունը»,- ասված է Reuters գործակալության հաղորդագրությունում՝ թուրքական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյայի վկայակոչումով:


DoganNews Agency գործակալության տվյալներով՝ վիրավորներից երեքը ծանր վիճակում են:


Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ կենտրոնական Իսթիքլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 20-ը: Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

 

 

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի պայթյունի հետևում կարող են կանգնած լինել քրդերը