Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

10:25 • 20.03.16

Բրազիլական Սան Պաուլու քաղաքում փոքր շարժիչով ինքնաթիռն ընկել է եռահարկ տան վրա:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը, միջադեպի արդյունքում զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր 7 մարդիկ:


Հաղորդվում է, որ վարորդը ցանկացել է մանևրել՝ մոտակայքում գտնվող օդանավակայանի տարածքում վայրէջք կատարելու համար, սակայն չի կարողացել և մխրճվել է առանձնատան ավտոտնակի մեջ:
 

Արդյունքում զոհվել են 3 կին և 4 տղամարդ: Եվս մեկ կին վիրավորվել է տանը:
 

Նախնական տեղեկություններով՝ կործանված ինքնաթիռը պատկանում է հայտնի բրազիլացի գործարար Ռոջեր Ագնելլիին, սակայն ուղևորների ու օդաչուի անունը դեռ չի հստակեցվել:

Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր