Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի հետևանքով մեքենաներ են բախվել. կա տուժած (լուսանկարներ). shamshyan.com

19:21 • 20.03.16

Դիլիջանի ոլորաններում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ եղանակային պայմանների և ճանապարհի մերկասառույցի հետևանքով չեն կարողանում ազատ երթևեկել: Մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Աղբյուրը գրում է, որ կա նաև տուժած, ում գլխից արյուն է հոսում. շտապօգնության բրիգադը ժամանել է դեպքի վայր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

 

 

Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի հետևանքով մեքենաներ են բախվել. կա տուժած (լուսանկարներ). shamshyan.com