Ինդոնեզիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. նախնական տվյալներով 13 զինծառայող է զոհվել

22:47 • 20.03.16

Ինդոնեզիայի  Սուլավեսի  կղզու կենտրոնական հատվածում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որը 13 զինծառայողի էր տեղափոխում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ABC News-ը, նրանք բոլորը զոհվել են:

Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ավիավթարից 10 մարդ է զոհվել: Մեկ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի որոնումները դեռևս շարունակվում են:

Պարզվում են կատարվածի պատճառներն ու հանգամանքները: Վարկածներից մեկի համաձայն` աղետը կարող էր տեղի ունենալ վատ եղանակային պայմանների պատճառով:


 

Ինդոնեզիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. նախնական տվյալներով 13 զինծառայող է զոհվել