Օբաման ընտանյոք հանդերձ մեկնել է Կուբա

23:13 • 20.03.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի անդամների հետ միասին Air Force One  օդանավով ուղևորվել է Կուբա:

Ինչպես հաղորդում է  ABC News-ը` վերջին 90 տարում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի գործող նախագահն այցելում է կղզի-պետությունը: Օբամայի հետ մեկնել են նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և նրանց երկու դուստրերը` Մալիան և Սաշան:

Ուղևորությունն իրականացվում է ԱՄՆ-ի և Կուբայի միջև կեսդարյա դադարից հետո դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունից 15 ամիս անց:

 

Օբաման ընտանյոք հանդերձ մեկնել է Կուբա