Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի «սև արկղերի» առաջին տվյալները կլինեն այսօր

14:04 • 20.03.16

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը տեղափոխվել են Մոսկվա՝ գաղտնազերծման համար:


Այդ մասին Интерфакс  գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների աղբյուրները:
 

«Հատուկ չվերթով ինքնաթիռի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա: Եթե դրանց ժապավենն ամբողջական լինի, ապա այսօր արդեն օրվա երկրորդ կեսին կստացվեն դրանց նախնական տվյալները»,-ասել է աղբյուրը:
 

Նախօրեին Ռուսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հաղորդել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված ինքնագրիչների վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են ապակոդավորվել:


«Առաջին զննությամբ կարելի է ենթադրել, որ երկու ինքնագրիչները կապակոդավորվեն: Դրա արդյունքներով ու օդանավի կոնստրուկցիայի տարրերի փորձաքննությամբ հնարավոր կլինի պարզել ավիավթարի պատճառները»,-ասել է Ներադկոն:

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի «սև արկղերի» առաջին տվյալները կլինեն այսօր