Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձնաբուք է

18:34 • 20.03.16

Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին այսօր ժամը 18:00-ի դրությամբ  ձնաբուք է: Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձնաբուք է