Գայլի կողմից հարձակման ենթարկված Խաչիկ գյուղի բնակչուհին տեղափոխվում է Երևան

12:08 • 21.03.16

Գայլի կողմից  հարձակման ենթարկված   Վայոց ձորի շրջանի Խաչիկ գյուղի բնակիչը 75-ամյա Ռոզա Հարությունյանն է: Նրան տեղափոխել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից այս պահին տեղափոխվում է Երևան` Էրեբունի բժշկական կենտրոն:

 

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բուժական գծով  փոխտնօրեն Կարեն Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը վնասվածքներ ունի դեմքի վրա. աչքեր, քիթ, բերան և վերջույթներից մեկի վերին շրջանում:


«Դեմքի մեծ վնասվածքներ ունի,տեղափոխում են Երևան»,- ասաց Կարեն Ասատյանը և նշեց, որ հիվանդանոց տեղափոխման ժամանակ կինն ունեցել է ցավային շոկ: Վերջինս  ունեցել է գիտակցություն և  կայուն հերմոդինամիկա` պուլս, արյան ճնշում և այլն,  իսկ նրա վիճակը գնահատվեց  կայուն ծանր:

Գայլի կողմից հարձակման ենթարկված Խաչիկ գյուղի բնակչուհին տեղափոխվում է Երևան