Ամերիկյան Airbnb-ն սկսում է աշխատել Կուբայում
Զբոսաշրջիկների համար Airbnb բնակարանի կարճաժամկետ վարձակալության ինտերնետային ծառայությունը մուտք է գործում Կուբայի շուկա: Ընկերությունը ստացել է պաշտոնական թույլտվությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրասենյակից, հաղորդում է Associated Press-ը:
Ընկերությունն ամերիկյան հսկաներից առաջինն է, ում թույլ են տվել դուրս գալ Կուբայի շուկա: Նախնական պայմանավորվածությունները ենթադրում էին, որ ծառայությունը կարող է վարձակալության ծառայություն տրամադրել միայն ամերիկացիներին:
Գործակալությունը նշում է, որ ծառայության ընդլայնումը, որի շնորհիվ դրանից կկարողանան օգտվել ոչ միայն ԱՄՆ քաղաքացիները, տեղի է ունեցել պատմական օրը, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Կուբա:










