Ավտովթար, որը կարող էր ճակատագրական լինել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի համար (լուսանկարներ)
Հեղինակավոր «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի լավագույն մրցարշավորդներից մեկը` իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն, կիրակի օրն ավտովթարի է ենթարկվել Ավստրալիայի Գրան պրիի առաջին սեզոնում` ջարդուփշուր անելով իր բոլիդը:
Ինչպես նշում է The Guardian-ը, փորձելով առաջ անցնել մեքսիկացի Էստեբան Գուտյերեսից` աշխարհի երկակի չեմպիոնը բարձր արագության տակ կորցրել է կառավարումը, ինչից հետո մեքենայի անիվը թռել է, մեքենան շրջվել է ու բախվել արգելապատնեշին:
Ինչ-որ հրաշքով Ալոնսոյին հաջողվել է ոչ միայն ողջ մնալ, այլև առանց որևէ լուրջ վնասվածքի դուրս գալ ավերված մեքենայից:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք երեկվա սարսափելի ավտովթարի մանրամասները.






















