Ծառայողական քննության ընթանում.Ա. Ահարոնյանը` Գորիսի ոստիկանապետի ու երիտասարդի միջադեպի մասին
Դեռևս մարտի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով armlur.am կայքի տեսանյութին, որը վերաբերում է մարտի 8-ին Գորիս քաղաքում Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին։
Հիշեցնենք, որ Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, որ նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:










